Պատմությունը գիտություն է ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին:
Փորձեք այս տեսանկյունից դիտարկել ներկա զարգացումները, և մեզ հետաքրքրող տարածաշրջանային
ապագա կառուցվածքը կստանա բոլորովին այլ պատկեր,
քան ուրվագծում են քաղաքագետներն ու պետական գործիչները:
Պատմությունը ներկա ձևավորվելիք նոր աշխարհակարգի
ժամանակ բացառիկ հնարավորություն է տալիս ընկալելու, տեսնելու ապագայից եկող հիշողությունները:
Դա անհրաժեշտ է, որ անակնկալի չգանք, պատրաստ լինենք:
ՈՒնենանք խնդրի լուծման պատրաստի տարբերակներ:
Օրինակ, ի վիճակի կլինե՞նք Ղարսի, Սուրմալուի, Նախիջևանի տարածքները ներառել Հաաստանի Հանրապետության կազմում, բնակեցնել հայերով:
Ընդունել Հայաստանը Սև ծովին կապող Մարգարայի կամուրջ -Տրապիզոնի նավահանգիստ միջանցքը:
Թե՞ դա կդառնա մի այլ տեսակ աղետ մեր գլխին:
Ողբալու փոխարեն, ապագայի, մոտալուտ ապագայի հիշողություններին ծանոթացեք:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ